ԿԸՀ­-ն թույլտվություն է տվել «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ»­-ին քվեարկության եւ արդյունքների ամփոփման ընթացքում տեսանկարահանում իրականացնելու համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 7­-ին հրավիրած արտահերթ նիստում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշում է ընդունել:

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից, որոշում է կայացվել ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-­ի որոշմամբ կազմավորված համատեղ հանձնաժողովի հայտարարած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ՍՊԸ-­ին թույլատրել Հայաստանի Հանրապետության ԱԺ 2017 թվականի ընտրությունների ժամանակ թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթածի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռաձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում` հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս