«ՌԱԿ-ի մեր գործընկերները չեն կարողանում ճշտել` ով է «самозванец» և ով «самозванец» չէ». Նաիրա Զոհրաբյան

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը, որ «Ծառուկյան» դաշինքն առայժմ ձեռնպահ է մնում Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հայաստանյան կառույցի հետ համագործակցությունից, ըստ որոշ վերլուծաբանների, կոտրում է Ծառուկյանի հայտարարած «լայն կոնսոլիդացիա» հասկացությունը: Սակայն ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում կտրականապես մերժեց այդ տեսակետը:

Բացարձակապես՝ ոչ, որովհետև ՌԱԿ-ից բացի՝ Հայաստանում և սփյուռքում բազմաթիվ քաղաքական կուսակցություններ կան, որոնք ցանկություն են հայտնել լինել Ծառուկյանի հետ նույն կոնսոլիդացիոն դաշինքում:

Մենք մեծագույն հարգանքով ենք վերաբերվում սփյուռքի մեր կառույցներին, Ռամկավար ազատական կուսակցությանը, բայց եթե ՌԱԿ-ն ինքն իր ներսում ունի խնդիրներ, եթե ՌԱԿ-ի մեր գործընկերները չեն կարողանում ճշտել` ով է «самозванец» և ով «самозванец» չէ, ով իրավունք ունի և իրավունք չունի Հայաստանում ներկայացնել ՌԱԿ-ը, Գագիկ Ծառուկյանն այս փուլում ձեռնպահ է մնում ՌԱԿ-ի հետ դաշինքային որևէ հարաբերությունից: Այդուհանդերձ, կարևորելով սփյուռքի և սփյուռքյան կուսակցությունների հետ հայաստանյան կուսակցությունների համագործակցությունը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Նա չբացահայտեց, թե կա՞ որևէ այլ ուժ, որի հետ բացառվում է համագործակցությունը. «Քանի դեռ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցված չէ, չգիտեմ՝ ումից ինչ կարող եք ստանալ, ինձանից ո՛չ կուսակցության, ո՛չ անհատ գործչի անուն չեք ստանալու»:
Մեր հարցին` «Ծառուկյան» դաշինքի վերջնական կազմը հրապարակվելու է ԲՀԿ համագումարի՞ ժամանակ, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Կհրապարակվի այն ժամանակ, երբ կհրապարակվի»:

Տեսանյութեր

Լրահոս