Բաժիններ՝

«Ցանկացած փորձ՝ փոխել Հարավային Օսիայի անվանումն առանց Վրաստանի իշխանությունների, բռնակցում տանող հերթական քայլն է». Մարգվելաշվիլի

Ցանկացած փորձ՝ փոխել օկուպացված շրջանի անվանումն առանց Վրաստանի իշխանությունների, բռնակցում տանող հերթական քայլն է, ասվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ՝ կապված Ցխինվալի շրջանում ապրիլի 9-ին նշանակված հանրաքվեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Հանրաքվեները, ընտրությունները կամ այլ գործողություններ, որոնք ենթադրում են ժողովրդի ազատ կամարտահայտումը, չեն կարող իրականացվել տարածքներում, որոնք օկուպացվել են այլ պետությունների կողմից, որտեղից արտաքսվել է մեծ քանակով բնիկ ժողովուրդ, որտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում ու այսօր միակ ուժը, որը տեղում արդյունավետ վերահսկողություն է իրականացնում, Ռուսաստանն է»։

Նրա խոսքով՝ «օկուպացված շրջանի անվանման փոփոխությունը առանց Վրաստանի կենտրոնական իշխանությունների հանդիսանում է ոտնձգություն Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ»։

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը նշանակել է Հարավային Օսիան Ալանիա վերանվանելու մասին հանրաքվեի անցկացման օրը։

RIA Novosti-ի հաղորմամբ՝ հանրաքվեի օրը՝ 2017թ. ապրիլի 9-ին, տեղի կունենան նաև Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի ընտրություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս