Բաժիններ՝

Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են հանդիպել «նորմանդյան ձևաչափով»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են «նորմանդյան ձևաչափով» հանդիպումների մասին։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելացնել դիվանագիտական ջանքերը՝ նպատակ ունենալով կարգավորել ուկրաինական ճգնաժամը։ Մասնավորապես, նպատակ կա ժամանակներս շփումներ հաստատել արտգործնախարարների ու նախագահների օգնականների հետ «նորմանդյան ձևաչափով», այնուհետև իրավիճակն առաջարկել քննարկել բարձրագույն մակարդակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև Ուկրաինայում հակամարտության սրացումը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Կիևը փողի կարիք ունի ու փորձում է իրեն զոհ ներկայացնել ԵՄ-ի աչքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728