Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, ասվում է Կրեմլի կայքում:
Fox News-ի լրագրող Հիզեր Նոյերթը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Եվրամիության կենտրոններ ստեղծել փախստականներին ընդունելու նպատակով դաշինքից դուրս, օրինակ՝ Վրաստանում, Եգիպտոսում կամ Արևմտյան Բալկաններում:
Հուսով եմ՝ Իլհամ Ալիևի այցը զգալի ներդրում կունենա մեր կապերի զարգացման հարցում: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Թեհրանում մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը:
ԱՄՆ-ն պլանավորում է զգալիորեն կրճատել օտարերկրյա պետություններին տրվող ֆինանսական օգնության ծավալները:
ՀՀ Ազգային Ժողովի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցության համար գրանցված ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ։
Մարտի 5-ից մինչև մարտի 31-ը ընտրական գործընթացին մասնակից 9 քաղաքական ուժերը հանրապետության ողջ տարածքում հանրությանը կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը և ապագայի տեսլականը:
Ղրղըզստանի արտգործնախարարությունը բացատրել է, թե ինչու երկիրը չի միացել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում օրեր առաջ կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ամփոփիչ հայտարարության քաղաքական կետերին, հայտնում է sputnik.kg-ն:
Կալիֆոռնիայի Բերքլի քաղաքում բախումներ են տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների և հակառակորդների միջև, տուժել է 3 մարդ:
ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ Իրաքի Մոսուլ քաղաքում քիմիական զենքի հնարավոր օգտագործման ապացույցների դեպքում նման գործողությունները կճանաչվեն ռազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում:
Այցի ընթացքում սպասվում է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրություն:
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչ Քևին Լյուիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի հայտարարությունը գաղտնալսման մասին անվանել է «ոչ ճիշտ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի՝ մարտի 6-ին, Ազգային անվտանգության նախարարությունում նոր հրամանագիր կստորագրի, որը կվերաբերի միգրացիոն նոր քաղաքականությանը:
Վլադիմիր Եվսեևի գնահատմամբ՝ նախորդ տարի սանձազերծված ապրիլյան պատերազմը փոխեց հակամարտության գոտում ուժային հավասարակշռությունը՝ Հայաստանին նույնիսկ ժամանակավոր առավելություն տալով, քանի որ Հայաստանում հայտնվեցին այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Իսկանդերը», «Սմերչը», «Բուկը», «Սոլնցեպյոկը» և «Ավտոբազա» համակարգերը:
Հովհաննես Սահակյանի խոսքով` այս մեխանիզմը շատ ավելի հստակեցված է, շատ ավելի պարզ և վերահսկելի է. «Վերահսկողության մի քանի շերտեր կան: Ընտրացուցակների խնդիրը լուծված է, վերջնական ցուցակները հրապարակվելու են»:
Աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներն այն կարծիքին են, որ ճանապարհորդությունները նպաստում է անձնական կյանքում եւ աշխատանքում հաջողության հասնելուն:
«Բացառում եմ, որովհետև չկան շահագրգիռ արտաքին խաղացողներ։ Ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան, ո՛չ ԱՄՆ-ը, Ռուսաստանին ընդհանրապես պատերազմ հարկավոր չէ, Եվրոպան ինքն է խորտակվում»։
Վանաձոր քաղաքում ավագանու նիստերի բոյկոտների հետ կապված իրավիճակը կհանգուցալուծվի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ հեռանում է ամերիկյան «Հեղինակության աշակերտը» հեռուստաշոուից` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմփի պատճառով:
Իտալիայի իրավապաշտպանները բացահայտել են մաքսանենգների խոշոր խմբավորման գործունեությունը, ովքեր Հյուսիսային Եվրոպայից խարդախության միջոցով դիզելային վառելիք են տեղափոխել Իտալիայի միանգամից մի քանի նահանգներ:
Հայ Ազգային կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցությունների դաշինքը վաղը` մարտի 5-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի իր ծրագրի ներկայացմամբ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Բարաք Օբամային նախընտրական քարոզարշավի ժամանակ իր հեռախոսազրույցը գաղտնալսելու մեջ և այդ քայլը որակել ստորություն:
Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ Սիրիայի ընդդիմադիրները առաջիկա օրերը կատարելու են ահաբեկիչներից տարանջատվելու վերաբերյալ խոստումը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է երկրի Արտաքին գործերի նախարարությունից ստացած նյութը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցող արտասահմանյան ընկերությունների մասին և քրեական գործ հարուցել այդ ընկերությունների դեմ:
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Մարիանա Ֆրունջյանը գտնում է՝ պետք է բարձրացնել հասարակության ինքնագիտակցականը՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, թե արդյոք ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացվելո՞ւ են ազատ և արդար մթնոլորտում՝ Մ. Ֆրունջյանն ասաց, որ յուրաքանչյուր մարդ պետք է հոգեբանորեն հասկանա և գիտակցի՝ ինչի և ինչպես է գնում:
Սիրիական Պալմիրա հուշարձանին հասցված վնասները այդքան նշանակալի չեն, որքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վնաս էր հասցվել առաջին անգամ քաղաքի գրավման ժամանակ:
Այսօր ժամը 12.15-ին Արցախի զինված ուժերի հակաօդայինները շփման գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ խոցել են ադրբեջանական զինուժին պատկանող «ORBITER» տեսակի անօդաչու թռչող սարք:
Չինաստանն այս տարի ավելացնելու է իր ռազմական ծախսերը 7 տոկոսով: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարվել է Պեկինում կայանալիք Չինաստանի ժողովրդական կոնգրեսին ընդառաջ:
«Այս ընտրարշավին հաստատվեց այն թեզը, որ, եթե երկիրը կուսակցական քաղաքական համակարգով կայուն, զարգացած օրգանիզմ չունի, անթույլատրելի է անցնել խորհրդարանական հանրապետության մոդելին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: