Բաժիններ՝

Fox News-ի լրագրողը նշանակվել է Պետդեպի մամուլի քարտուղար. Bloomberg

Fox News-ի լրագրող Հիզեր Նոյերթը նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Fox & Friends հաղորդաշարի լրագրողը առաջարկն ընդունել է այս շաբաթ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ դրական է արտահայտվել Fox & Friends-ի մասին՝ ասելով, թե երկար ժամանակ այդ շոուի երկրպագուն է հանդիսանում:
47-ամյա Նոյերթը Twitter-ում իր աջակցությունն էր հայտնել Թրամփի դստերը՝ Իվանկային, երբ Nordstrom հանրախանութների ցանցը հրաժարվել էր երկարաձգել Իվանկայի հագուստի բրենդի հետ պայմանագիրը:

Նոյեթրը դարձել է Fox-ի երկրորդ լրագրողը, որն աշխատանք է ստացել Պետդեպում վերջին օրերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս