Բաժիններ՝

Ադրբեջանը քրգործեր է հարուցել Արցախի հետ համագործակցող արտասահմանյան ընկերությունների դեմ. tert.am

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է երկրի Արտաքին գործերի նախարարությունից ստացած նյութը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համագործակցող արտասահմանյան ընկերությունների մասին և քրեական գործ հարուցել այդ ընկերությունների դեմ: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ` Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի և մի շարք այլ երկրների ընկերությունների ղեկավարներ որպես կազմակերպված խումբ «1999-2017 թվականներին ընկերություններ են ստեղծել մի շարք քաղաքներում ու բնակավայրերում` առանց Ադրբեջանի օրենսդրությամբ նախատեսված պետական գրանցման»:

Haik Watch and Jewelry Co, Rodino Haskovo JIC, Centro Ceibal, Deccan Gold Mines Ltd և Cosmote Romanian Mobile Telecommunications S.A ընկերությունները մեղադրվում են իրենց գործունեությամբ Արբդեջանին «մեծ վնաս հասցնելու» մեջ։ Նշյալ ընկերություններին նաև մեղադրում են նրանում, թե դրանք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողություններ են իրականացրել»:

Նշվում է, որ այս փաստերի հիման վրա հարուցվել է քրեական գործ համապատասխան հոդվածներով, սկսվել է հետաքննություն:

Tert.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031