Բաժիններ՝

The Hindu․ Հնդկաստանի խոշորագույն ընկերություններից մեկը կարող է սկսել ադրբեջանական գազ գնել

Հնդկական նավթագազային Bharat Petroleum խոշոր ընկերությունը բանակցում է Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ՝ հեղուկ նավթագազի գնումների շուրջ։ Այս մասին The Hindu պարբերականին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Տ. Վ. Պանդիանը։

Պանդիանը նաև նշել է, որ Bharat Petroleum-ը հայտարարել է մրցույթ՝ ԱՄՆ-ից հեղուկ գազի ներմուծման համար։ «Մերձավոր Արևելքում կոնֆլիկտ է ընթանում։ Իսկ եթե Հորմուզի նեղուցը փակվի, ի՞նչ ենք անելու։ Այս [հայտարարված մրցույթը] մեր մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակների մաս է կազմում», — ասել է նա։

Պանդիանը պարզաբանել է, որ ԱՄՆ-ից հեղուկ նավթագազի մատակարարումներից Չինաստանի հրաժարումը հնարավորություն է տալիս Հնդկաստանին այն ստանալ ավելի ցածր գներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս