Մենք հայտարարել ենք, որ չենք ընդունում զինվnրական պաշտոնյայի ներկայությունը բանակցային գործընթացում. Արաղչին՝ Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին
Մենք չենք վստահում նրանց և չենք բացառում խաբեության և խորամանկության հնարավորությունը. ընդհակառակը, մենք լիովին սպասում ենք դրան։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ խոսելով Իրան-ԱՄՆ բանակցությունների մասին։
«ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատարի ներկայությունը կապ չունի հարցի էության հետ։ Մեզ ասացին, որ նա այնտեղ է եղել իրենց նավերից մեկը այցելելու համար։ ԱՄՆ կողմը խնդրել է նրա ներկայությունը՝ սովորական, քաղաքավարի հանդիպման ժամանակ, ինչպես սովորաբար լինում է, բայց մենք կտրականապես դեմ ենք եղել։
Մենք հայտարարել ենք, որ չենք ընդունում զինվորական պաշտոնյայի ներկայությունը մեր բանակցային գործընթացում։ Անմիջական հանդիպում տեղի չի ունեցել, բայց մենք հանդիպում ենք ունեցել՝ տեսնենք, թե ինչպես ենք այն անվանում, դիվանագիտական քաղաքավարությունից ելնելով։
Երբ պատվիրակությունները մտան, առնվազն ձեռքսեղմում և նախնական քաղաքավարություն եղավ։ Այո։ Սա տեղի է ունեցել նաև անցյալում։ Նախորդ բոլոր փուլերում բանակցությունները վարվել են անուղղակիորեն, բայց երկու պատվիրակությունները, այնուամենայնիվ, հանդիպել են միմյանց մուտքի կամ ելքի ժամանակ։ Սա բոլորովին անսովոր չէ։ Մենք սա բազմիցս քննարկել ենք։ Դա դիվանագիտական քաղաքավարության ստանդարտ պրակտիկա է»,-նշել է նա։
