
Օբամայի ներկայացուցիչը հերքել է գաղտնալսման մասին Թրամփի մեղադրանքները

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչ Քևին Լյուիսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի հայտարարությունը գաղտնալսման մասին անվանել է «ոչ ճիշտ»:
«Ո՛չ նախագահ Օբաման, ոչ էլ այլ ոք Սպիտակ տանը հրամաններ չեն տվել գաղտնալսել ԱՄՆ քաղաքացիներին: ԱՄՆ վարչակազմի կանոններից էր Սպիտակ տան պաշտոնյաների չմիջամտությունը արդարադատության նախարարության անկախ հետաքննությանը»,- հայտարարել է Օբամայի մամուլի քարտուղար Քևին Լյուիսը:
Ավելի վաղ Թրամփը իր Twitter-ում գրել էր, թե իրեն գաղտնալսել են Օբամայի հրամանով:
Նա վստահություն էր հայտնել, թե լավ փաստաբանը կարող էր Օբամային հասցնել դատարանի առաջ: Ընդ որում՝ Թրամփը չէր հայտնել, թե ինչով են հաստատվում իր պնդումները, ինչպես նաև չէր նշել, թե ինչ դատարան նկատի ունի:
Թրամփի հայտարարությանը արձագանքել էր նաև Օբամայի սփիչռայթեր Բեն Ռոդսը: «Ոչ մի նախագահ չի կարող հրամայել գաղտնալսում իրականացնելու հրաման տալ: Այդ սահմանափակումները գործում են նրա համար, որպեսզի քաղաքացիներին պաշտպանեն այնպիսի մարդկանցից, ինչպիսին դուք եք»,- ծաղրել է Օբամայի նախկին խորհրդականը: