Բաժիններ՝

Թրամփը մարտի 6-ին միգրացիոն նոր համաձայնագիր կստորագրի. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի՝ մարտի 6-ին, Ազգային անվտանգության նախարարությունում նոր հրամանագիր կստորագրի, որը կվերաբերի միգրացիոն նոր քաղաքականությանը: Այս մասին հայտնում է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Միաժամանակ, դեռ հայտնի չէ, թե որքանով նոր փաստաթուղթը կտարբերվի նախորդից, որի պատճառով ԱՄՆ-ում վեճեր էին ծագել ու սկսվել էր դատական հետաքննություն:

Հիշեցնենք, որ Թրամփի նախորդ միգրացիոն հրամանագիրը, մասնավորապես, 120 օրով կասեցրել էր ԱՄՆ փախստականների մուտքը և 90 օրով արգելել երկիր մահմեդական 7 երկրի ներկայացուցիչների մուտքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031