Ընտրական նոր համակարգում ընտրակեղծիքի ի՞նչ ձևեր կան

«Ես չգիտեմ, ես ընտրակեղծարարությամբ չեմ զբաղվել և չգիտեմ՝ ընտրակեղծիքի ինչ ձևեր կան»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` պատասխանելով հարցին, թե այս նոր համակարգում ընտրակեղծիքի ի՞նչ ձևեր կան:

Ըստ նրա` այս մեխանիզմը շատ ավելի հստակեցված է, շատ ավելի պարզ և վերահսկելի է. «Վերահսկողության մի քանի շերտեր կան: Ընտրացուցակների խնդիրը լուծված է, վերջնական ցուցակները հրապարակվելու են»:

Հ.Սահակյանը բացառեց նաև ընտրության ժամանակ ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ նշան անելու տարբերակի արդյունավետությունը: Նրա խոսքով` այդ առումով էլ հնարավոր չէ վերահսկել ընտրողին, քանի որ քվեաթերթիկներն անսահմանափակ քանակով են լինելու այն արկղում, որտեղ պետք է գցվեն չօգտագործված քվեաթերթիկները, և դուրս ու ներս տանելու իմաստ չկա. «Այսինքն` կարելի է արկղից վերցնել ՀՀԿ-ի, «Բարգավաճի» կամ «Ելքի» քվեաթերթիկն ու ասել, որ իրենց օգտին է քվեարկել»:

Տեսանյութեր

Լրահոս