Ինչպես էլ քողարկեն կամ անտեսեն, չտեսնելու և չլսելու տան մեկ է` Պաշտպանության բանակը միշտ եղել է լավագույնը. Տիգրան Աբրահամյան
Սրանից 7 տարի առաջ ոչ միայն Արցախում էինք, այլ Մարտունի քաղաքում երդման արարողության էինք: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ծնողներն ու հարազատները հուզված, իսկ տղաները` հպարտ. հաղթական բանակում ծառայության անցնելը լրիվ այլ հոգեբանական վիճակ ու զգացողություն է ենթադրում:
Ինչպես էլ քողարկեն կամ անտեսեն, չտեսնելու և չլսելու տան մեկ է` Պաշտպանության բանակը միշտ եղել է լավագույնը»,-գրել է նա:
