Բաժիններ՝

Ճանապարհորդությունները՝ կյանքում հաջողության հասնելու գործոն

Աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկներն այն կարծիքին են, որ ճանապարհորդությունները նպաստում է անձնական կյանքում եւ աշխատանքում հաջողության հասնելուն: Այդ մասին ասված է Booking.com հյուրանոցների ամրագրման ծառայության մամուլի տեղեկագրում:

Ընկերության մասնագետների կողմից 20 պետությունների 15 հազար քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ընթացքում մասնակիցների 45 տոկոսը հայտարարել է, որ ճանապարհորդությունների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները օգնում են անձնական կյանքում եւ կարիերայում:

Այսպես, հարցման մասնակիցների 13 տոկոսը, ոգեշնչված ուղեւորությունների տպավորություններից, նոր աշխատանք է գտել, մոտավորապես նույնքան զբոսաշրջիկներ էլ լավացրել են իրենց հարաբերությունները զուգընկերների հետ: Հարցվածների եւս 21 տոկոսը փոխել է բնակության վայրը:

Զբոսաշրջիկների 65 տոկոսի խոսքով՝ նոր երկիր կամ քաղաք այցելելն օգնում է իրենց բարձրացնել ինքնավստահությունը: Հարցման մասնակիցները նաեւ կարծիք են հայտնել, որ տարբեր վայրեր այցելած մարդիկ ավելի հետաքրքիր են նրանցից, ովքեր քիչ են ճանապարհորդում: Այսպես է կարծում 61 տոկոսը:

2016 թվականի նոյեմբերին անցկացված համանման հարցման ընթացքում դրա մասնակիցները պատմել էին, որ ճանապարհորդություններն իրենց ավելի շատ ուրախություն են բերում, քան սերը, երեխաները, աշխատանքն ու նյութական բարիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031