
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը վաղը կներկայացնի իր նախընտրական ծրագիրը

Հայ Ազգային կոնգրես-Հայաստանի ժողովրդական կուսակցությունների դաշինքը վաղը` մարտի 5-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի իր ծրագրի ներկայացմամբ:
«Վաղը ժամը 12-ին Սարյան 38 հասցեում տեղի կունենա մեր ծրագրի շնորհանդեսը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը` նշելով, որ այդ ժամանակ էլ կհրապարակվի հետագա ռազմավարությունն ու ասելիքը:
Ի պատասխան հարցին` ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ մասնակցելո՞ւ է քարոզարշավին, Ա.Մանուկյանը հորդորեց սպասել մինչև վաղը. «Վաղն ամեն ինչ կասենք, չեմ ուզում նախօրոք որևէ բան ասել»:
ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, գլխավորում է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախընտրական ցուցակը: