Մենք պատրաստ չենք հրաժարվել ուրանի հարստացումից, նույնիսկ եթե մեզ պшտերազմ պարտադրեն․ Արաղչի

Թեհրանը ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Ինչո՞ւ էինք մենք այդքան պնդում և պնդում ենք ուրանի հարստացման հարցում և պատրաստ չենք հրաժարվել դրանից, նույնիսկ եթե մեզ պատերազմ պարտադրեն։ Որովհետև ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ինչ պետք է ունենանք և ինչ չպետք է ունենանք»,-նախարարի խոսքերը մեջբերվել է նրա պաշտոնական Telegram-ալիքում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728