Իրանի նախագահը գնահատական է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին
Իրանաամերիկյան բանակցությունները, որոնք անցկացվել են տարածաշրջանի բարեկամ երկրների աջակցությամբ, դարձել են առաջընթացի քայլ։ Սոցիալական ցանցերում այս գրառումն է արել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Երկխոսությունը միշտ եղել է խաղաղ կարգավորման մեր ռազմավարությունը։ Միջուկային հարցերում մեր տրամաբանությունը հիմնված է Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ամրագրված իրավունքների վրա։ Իրանի ժողովուրդը միշտ հարգանքով է պատասխանել հարգանքին, սակայն նա չի ընդունի ուժի լեզուն», — նշել է նա։
