Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Երևանի ու Բաքվի միջև գործընթացները

Փետրվարի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային երկկողմ հարաբերությունների շրջանակում համագործակցության հարցերը, համատեղ ջանքերը միջազգային կազմակերպություններում և բազմակողմ հարթակներում, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտի իրավիճակը։

Բացի այդ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Մերձավոր Արևելքի իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728