Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտարարել են Մոսուլում քիմիական զենքի կիրառության մասին

ՄԱԿ-ում նախազգուշացրել են, որ Իրաքի Մոսուլ քաղաքում քիմիական զենքի հնարավոր օգտագործման ապացույցների դեպքում նման գործողությունները կճանաչվեն ռազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության կոորդինատորն Իրաքում Լիզ Գրանդեն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Դա սարսափելի է: Ով էլ, որ լինի, արդարացում չկա քիմիական զենքի կիրառության համար»,- ասել է Գրանդեն:

Նրա հայտարարությունը հնչել է այն հաղորդագրությունների հաջորդ օրը, երբ հաղորդվել էր, որ Մոսուլի համար մղվող երկարատև մարտերի ժամանակ օգտագործվել է քիմիական զենք:

Միևնույն ժամանակ, տվյալներ, թե ով է կողմերից մեկը կիրառել քիմիական զենք, չկան:

Մարտի 3-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր, որ 7 մարդ՝ 5 երեխա և 2 կին, հոսպիտալացվել էին ախտանշաններով, որոնք մատնանշում են քիմիական նյութով ախտահարվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս