Բաժիններ՝

Էփշտեյնի ամառանոցում տեղի ունեցած «զվարճանքները» հիշեցնում են «Լայն փակված աչքերով» հոգեբանական դրաման: Այս ֆիլմը նկարելուց հետո ռեժիսորը մահանում է. Անի Սամսոնյան

Անի Սամսոնյանը գրում է, «Ջեֆֆրի Էփշտեյնը, թերևս, հիմա աշխարհում ամենահայտնի մարդն է: Շատերին Փոքրիկ Սուրբ Ջեյմս կղզու նրա ամառանոցում տեղի ունեցած «զվարճանքները» հիշեցնում են ամերիկացի ռեժիսոր Սթենլի Կուբրիկի էկրանավորած «Լայն փակված աչքերով» (Eyes wide shut, 1999) հոգեբանական դրաման: Այս ֆիլմը նկարելուց հետո ռեժիսորը մահանում է:

Սակայն շատերը երևի չեն տեսել 20-րդ դարի հասարակական- քաղաքական գործիչ, Իտալիայի պատմության ինտելեկտուալ, ազդեցիկ մարդ և ռեժիսոր Պիեռ Պաոլո Պազոլինիի «Սալո կամ Սոդոմի 120 օրը» ֆիլմը (Salò, or the 120 Days of Sodom, 1975): Ֆիլմը նկարելուց շատ չանցած ռեժիսորին սպանում են: Դա դառնում է նրա վերջին ֆիլմը:

Ֆիլմը պատմում է, թե երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինչպես են ֆաշիստները հավաքում երեխաներին և նրանց ենթարկում սեքսուալ, հոգեբանական և ֆիզիկական խոշտանգման:

Այս ֆիլմը առաջին անգամ դիտեցի 19 տարեկանում, երբ համալսարանում հանձնում էի «Կինոյի պատմություն» առարկայի քննությունը: Երկար ժամանակ պատկերները չէին հեռանում ուղեղիցս: 20-րդ դարի իտալական կինոյի համար հիանալի ռեժիսորական աշխատանք է կատարված` ներկայացնելու դառը իրականությունը և այդ իրականությունը ֆաշիստները իրենց հետ, ցավոք, գերեզման չեն տարել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս