Չինաստանը 7 տոկոսով ավելացնում է ռազմական ծախսերը
Չինաստանն այս տարի ավելացնելու է իր ռազմական ծախսերը 7 տոկոսով: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարվել է Պեկինում կայանալիք Չինաստանի ժողովրդական կոնգրեսին ընդառաջ:
Չինաստանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ավելացնում է իր ռազմական ծախսերը: «Ակնկալվում է, որ 2017թ-ին բյուջեի ընդհանուր ծախսային մասը լինելու է ՀՆԱի շուրջ 1.3 տոկոսը», հայտարարել է կառավարության խոսնակ Ֆու Յինգը:
«Բազմաթիվ վերլուծաբաններ կարծում են, որ այս հայտարարությունը պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությամբ, որ 2018թի բյուջեում ԱՄՆն ավելացնելու է ռազմական ծախսերը 10 տոկոսով», գրում է BBCն:
Լուսանկարը` AP-ի