Դուք մարդու անվան հետ եք խաղացել. ֆիլմը լավը չէ, որովհետև այն ռեժիսորը չի մոնտաժել. Ելենա Բորիսենկո

Փետրվարի 5-ին տեղի ունեցավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Արարատ 73» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված խորհրդային անվանի ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին, ով կարևոր դերակատարում է ունեցել Երևանի «Արարատի» և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։

Ֆիլմը AP Cinema-ի և START առցանց կինոթատրոնի համատեղ նախագիծն է՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ֆիլմը սպորտային դրամա է, որտեղ գլխավոր դերում Եգոր Բերոևը մարմնավորում է խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանին:

Ֆիլմի առաջնախաղից հետո դերասանուհի Ելենա Բորիսենկոն «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել էր հոլովակ ու քննադատել պրոդյուսերական աշխատանքն ու մատնանշել որոշակի բացթողումներ:

Դերասանուհու հոլովակին անդրադարձել էր նաև ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ պարզաբանելով. «Այո, նկարելուց միայն ռեժիսորը գիտի՝ ինչպես է մոնտաժելու, քանի վայրկյան հետո դերասանի դեմքին կհայտնվի կարևոր էմոցիան, որ երաժշտությունը ոչ թե կպայթեցնի և կվերցնի իր վրա, այլ կբարձրացնի հերոսի ապրած էմոցիան և կհուզի հանդիսատեսին:Ես չգիտեմ ավելի լավ թե ավելի վատ կինո կստացվեր, եթե այդ ամենը անեի ես: Գուցե ավելի վատ, բայց ուրիշ)))…»։

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս