Բաժիններ՝

«Մեզ ուրախացնում է ադրբեջանա-իրանական կապերի հաջող զարգացումը». Ալիև

Հուսով եմ՝ Իլհամ Ալիևի այցը զգալի ներդրում կունենա մեր կապերի զարգացման հարցում: Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Վերջին տարիներին մեր կապերն ընդլայնվում են: Դա վկայում է այն մասին, որ մենք ապագային պետք է հույսով նայենք»,- ընդգծել է Իրանի նախագահը:

Իր հերթին, Ալիևը հայտարարել է, որ իրենց «ուրախացնում է ադրբեջանա-իրանական կապերի հաջող զարգացումը»:  

«Վերջին տարիներին այդ կապերը բարձր մակարդակի են բարձրացել: Բազմաթիվ կարևոր խնդիրներ գտել են իրենց լուծումը, և այսօր կարելի է պնդել, որ երկկողմ կապերը ընդգրկում են բոլոր ոլորտները:

Մեր կապերը պատմական են»,- հայտարարել է Ալիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031