
Ռուսաստանը կոչ է արել Սիրայի ընդդիմադիրներին տարանջատվել ահաբեկիչներից

Ռուսաստանի Դաշնությունը հուսով է, որ Սիրիայի ընդդիմադիրները առաջիկա օրերը կատարելու են ահաբեկիչներից տարանջատվելու վերաբերյալ խոստումը:
Այս մասին նշել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
Նրա խոսքով` Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարը տեսանելի չէ, իսկ ահաբեկիչներից տարաջատվելու ընդդիմադիրների խոստումը դեռևս չի կատարվել:
«Սպասում ենք, որ առաջիկա օրերին այն կկատարվի: Դա անհրաժեշտ պայման է, որպեսզի ընդդիմադիրները և կառավարական զորքերը միասնական ուժերով կարողանան պայքարել ահաբեկիչների դեմ», նշել է Բորոդավկինը:
Ավելի վաղ՝ փետրվարի 16-ին Ռուսաստանը որոշել է Իրանի և Թուրքիայի հետ միասին տարանջատել Սիրիայի ընդդիմադիրներին ահաբեկչական խմբավորումներից: