Ուկրաինան մեր թշնամին է. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ուկրաինան թշնամի է անվանել, տեղեկացնում է Index-ը։
«Եթե ԵՄ-ի թեկուզ մեկ զինվոր հայտնվի Ուկրաինայի տարածքում առանց ռուսների հետ համաձայնության, դա կնշանակի, որ մենք մտել ենք պատերազմի մեջ։ Իսկ ԵՄ ղեկավարությունը չի բավարարվի նրանով, որ պատերազմի մեջ մտնի միայն մի մասը․ Բրյուսելը ճնշում կգործադրի բոլոր անդամ պետությունների վրա, որպեսզի նրանք էլ մասնակցեն պատերազմին։
Ահա թե ինչու Բրյուսելը մեր գլխավոր հակառակորդն է։ Ուկրաինացիներին չպետք է թույլ տալ մտնել Եվրոպական միություն, իսկ հունգարացիները չպետք է ցանկանան ոչ ռազմական, ոչ էլ տնտեսական համագործակցություն ուկրաինացիների հետ, քանի որ նրանք մեզ կներքաշեն պատերազմի մեջ», — հավելել է նա։


