Բաժիններ՝

Իտալիայում մաքսանենգների խոշոր ցանց է բացահայտվել

Իտալիայի իրավապաշտպանները բացահայտել են մաքսանենգների խոշոր խմբավորման գործունեությունը, ովքեր Հյուսիսային Եվրոպայից խարդախության միջոցով դիզելային վառելիք են տեղափոխել Իտալիայի միանգամից մի քանի նահանգներ:

Իտալիայի «ֆինանսական գվարդիան» հաշվարկել է, որ այդ խմբավորման գործունեության հասցրած վնասը կազմել է 37 միլիոն եվրո:

Չարագործները կեղծ փաստաթղթեր են պատրաստել, ինչի շնորհիվ դիզելային վառելիքը սահմանը անցնում էր, որպես սովորական քսուք:

Ուդինե նահանգում ցիստեռնի հայտնաբերումը սկիզբ դրեց խմբավորման բացահայտման օպերացիային: Հետաքննությունը հանգեցրեց հանցավոր ցանցի բացահայտմանը, ովքեր գործել են ողջ Իտալիայում, բայց կառավարվել Շվեյցարիայից:

Օպերացիայի արդյունքում 133 մարդ կասկածվում է, որից 7 մարդ ձեռբակալվել է: Առգրավված է ավելի քան 5 միլիոն եվրո:

Ինչպես նշում է «ֆինանսական գվարդիան», խմբավորումը իր գոյության ընթացքում խարդախության միջոցով կարողացել է տեղափոխել 38 միլիոն լիտր դիզելային վառելիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031