
Առնոլդ Շվարցենեգերը մեղադրել է Թրամփին հեռուստաշոուից հեռանալու մեջ

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ հեռանում է ամերիկյան «Հեղինակության աշակերտը» հեռուստաշոուից` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրմփի պատճառով:
Empireին տված հարցազրույցում դերասանը հայտարարել է, որ հաղորդաշարի դիտելիությունը նվազել է, քանի որ ԱՄՆ 45-րդ նախագահը հանդիսանում է շոուի պրոդյուսերներից մեկը:
Ինչպես հաղորդում է Րիա.ռու գործակալությունը, նախագահ Թրամփը 14 եթերաշրջան վարել է այդ հեռուստաշոուն: «Խնդիրը շոուն չէ, խնդիրն այն է, որ ինձ անընդհատ մոտենում են մարդիկ եւ ասում, որ երբ իրենք տեսնում են նախագահ Թրամփի անունը, անջատում են հեռուստացույցը»,ասաց նա:
ԱՄՆ նախագահը սակայն վստահ է, որ շոուն կորցրել է հետաքրքրությունը իր հեռանալուց հետո: