«Դե, եթե կարող է` թող անի». Էդմոն Մարուքյանը՝ Մամիկոն Ասլանյանին

Վանաձոր քաղաքում ավագանու նիստերի բոյկոտների հետ կապված իրավիճակը կհանգուցալուծվի առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Իրավիճակի հանգուցալուծումն ընտրություններից հետո կերևա»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասել է, թե կարող է միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամներով նիստեր գումարել և որոշումներ կայացնել, Է.Մարուքյանը հակադարձեց. «Դե, եթե կարող է` թող անի: Ասեց, նիստ գումարեց ու չարեց: Հիմա կարող էր, թող աներ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Վանաձորի համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ, քանի որ հերթական նիստ հնարավոր է հրավիրել, եթե ավագանին նախորդ նիստում որոշում է ավագանու հերթական նիստը, իսկ նախորդ  նիստ դեռևս ոչ մի անգամ չի կայացել: Ասլանյանը հայտարարել էր, թե «առաջնորդվելով մարդկային սկզբունքներով»՝ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ավագանիները որոշել են չկայացնել նաև այդ նիստը, սակայն նաև նշեց, որ ՏԻՄ օրենքի նոր փոփոխությունների համաձայն (64-րդ հոդված)` նիստը կարող է կայանալ որոշումներ ընդունելու համար բավարար թվով անդամների ներկա լինելու դեպքում, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների մեկ քառորդը, այսինքն` 9: Այդպիսով, ըստ Ասլանյանի՝ ընդդիմադիրներին ևս մեկ շանս է տրվում, որ ներկայանան նիստերին:

Տեսանյութեր

Լրահոս