
ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակից ուժերը նախընտրական հիմնադրամներ են բացել ԿԲ-ում

ՀՀ Ազգային Ժողովի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցության համար գրանցված ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ։
«Արմենպրես»-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրին. «2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները պարտավոր էին բացել նախընտրական հիմնադրամներ ընտրական ցուցակները գրանցելու վերաբերյալ ԿԸՀ որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում` մինչև մարտի 4-ը:
Սահմանված ժամկետում բոլոր գրանցված 5 կուսակցությունները և կուսակցությունների 4 դաշինքները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել են նախընտրական հիմնադրամներ»:
Ընտրություններին կմասնակցեն «Հայաստանի Հանրապետական», «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ», «Հայաստանի Կոմունիստական» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան», «Ելք», ԿոնգրեսՀԺԿ և «Ծառուկյան» դաշինքները: