![](/banners/BeFunky-design.jpg)
Թեհրանում մեկնարկել են Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի բանակցությունները
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/206062_src_640x421.jpg)
Թեհրանում մեկնարկել է Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը:
Տեղեկությունների համաձայն՝ Ալիևի և Ռոհանիի դեմ առ դեմ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Հիշեցնենք, որ այսօր սկսվել է Ալիևի պաշտոնական այցը Իրան: Օդանավակայանում Ալիևին դիմավորել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին:
Այցի ընթացքում սպասվում է երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրություն: