Մեր տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մրցույթ է հայտարարել իր շտաբների միջեւ, թե ով ավելի շատ ձայն կբերի։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում հայտնված շտաբի ղեկավարը կստանա 50 հազար, 2-րդը՝ 40 հազար, 3-րդը՝ 30 հազար դոլար։
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՆԱՏՕ‐ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը սենսացիոն հայտարարություն արեց, ըստ էության ազդարարելով ապրիլյան քառօրյայից հետո ղարաբաղյան նոր պատերազմի մասին:
Բանն այն է, որ Մուրադ Մուրադյանը Սերժ Սարգսյանից հստակ զգուշացում է ստացել, որ իր անվան հետ մի անգամ էլ որեւէ միջադեպ կապվի, ապա շատ լուրջ խնդիրներ կունենա։ Հիմա Մուրադ Մուրադյանը ամեն գնով փորձում է ԲՀԿ-ականի ընտանիքին համոզել, որ չբացահայտեն վեճի իրական պատճառը։
Մեր տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան:
Սուլեյման Սուլեյմանովը ծնունդով Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլը գյուղից էր, 19 տարեկան։ Ադրբեջանական կոմղի պնդմամբ՝ զինծառայողը սպանվել է հայկակն կողմի կրակոցից։
Արմավիրի մարզում նախընտրական կրքերը Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում գրանցված թեկնածուների միջեւ խիստ թեժանում են: Ինչպես հայտնի է, այստեղից պատգամավոր են ուզում դառնալ ՀՀԿ-ական գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու ԱԺ պատգամավոր Նավոն` Նահապետ Գեւորգյանը:
Ֆլորիդայից Վեռն անունով տարեց տղամարդն 90-ամյակը տոնել է մարզասրահ այցելելով և 24 ձգումներով: Վեռնի որդին դրա վերաբերյալ տեսանյութ է պատրաստել և այն զետեղել YouTube-ում:
Այն, որ մեր իշխանությունները Սփյուռքի հետ հարաբերություններն իլֆ-պետրովյան «Տուր ինձ մեկ միլիոն, տուր ինձ մեկ միլիոն» բանաձևից բարձրացնելու փորձ են անում` պարզ էր դարձել դրանից մեկ տարի առաջ:
Աշխարհում, այսպես կոչված, «ուլտրահայնետների»՝ սկսած 30 միլիոն դոլար կարողությամբ մարդկանց թիվը 2016 թվականին ավելացել է 6,36 հազարով՝ մինչեւ 193,49 հազար՝ 2015 թվականի երեք տոկոս անկումից հետո:
Ավստրիացի հռչակավոր գեղանկարիչ Գուստավ Քլիմթի վրձնի «Գյուղական այգի» (Bauerngarten) նկարը վաճառվել է գրեթե 60 միլիոն դոլարով:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ծառայությունը հերքել է Յանուկովիչի և նրա կնոջ՝ Լյուդմիլայի բաժանման և նրա՝ նախկին խոհարարի քրոջ հետ բնակվելու մասին գերմանական Spiegel-ի տեղեկատվությունը՝ այն անվանելով ենթադրություն:
«Ես չեմ ակնկալում ՌԴ-ի կողմից միջամտություն, քանի որ չեմ կարծում, որ կան դրույթներ, որոնք անընդունելի են որևէ կողմի համար։ Ես նաև ՌԴ-ի հետաքրքրությունը չեմ տեսնում, քանի որ ՀՀ-ը ևս պետք է կառուցվածքային կապեր խորացնի ԵՄ-ի հետ, դա մի բան է, որը սպառնալիք չի հանդիսանում ՌԴ-ի համար»։
Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին, և դա նրա սկզբունքային դիրքորոշումն է:
«Ռուսաստանը երկար ժամանակ է իրականացնում է իր քարոզչությունը՝ փորձելով ազդել տարբեր երկրների ընտրությունների արդյունքների վրա: Հենց այս պահին դա տեղի է ունենում Եվրոպայում: Նրանք օգտագործում են կիբերհարձակումները, տարբեր այլ մեթոդներ, որոնք չեն օգտագործել նախկինում: Կարևոր խնդիրն այն է, որ ամբողջապես հասկանանք ինչ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել և դրա վերաբերյալ ամբողջական զեկույց պատրաստենք»,- ասել է Քոթցը:
«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը հաստատել է Աբու ալ-Հեյրա ալ Մասրայի մահը, ով կազմակերպության հիերարխիայում իր կարևորությամբ համարվում է երկրորդ մարդը՝ ղեկավար Այման ազ-Զավահիրիից հետո:
«Հայաստանը ճիշտ արեց՝ հրաժարվելով նախաստորագրել համաձայնագիրը, քանի որ համաձայնագրի տեքստով ՀՀ-ի ռազմական քաղաքականության վերահսկողությունն անցնում էր ԵՄ-ին։ Նրանք, ովքեր կազմել էին այդ համաձայնագիրը, անուշադիր էին եղել, նրանք թույլ էին տվել կոպիտ սխալ՝ առաջին հերթին»։
Խաղաղություն բոլորն են ուզում, բայց ի՞նչ գնով: Այս անգամ «Պրեսսինգ» ակումբը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկում է Ղարաբաղյան հարցի թեման:
«Ստորագրվելիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բովանդակությունը չի կարող համեմատվել Ասոցացման համաձայնագրի հետ, քանի որ 2013թ. փաստաթուղթը շատ ավելի լուրջ համագործակցություն էր խոստանում կողմերին, այն ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է տեղափոխեր այլ մակարդակի»:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերն զբաղվում է նկարչությամբ, նրա գործերը կարելի է տեսնել մարտի 2-ին ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում բացվող ցուցահանդեսում, տեղեկացնում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 6-7-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանն այցելել է Անթիլիասի Մայրավանք: Ինչպես տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո դիվանից, Մինասյանին ուղեկցել է դեսպանության առաջին խորհրդական Վարդան Կարապետյանը:
Թուրքիայի Ադըյաման նահանգի Սամսաթ գավառում մարտի 2-ին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով որոշ գյուղերում փլուզումներ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է թուրքական T24-ը:
2018թ. Վրաստանի նախագահը դարձյալ կարող է ընտրվել ընտրողների ուղղակի քվեարկության միջոցով, ինչից հետո երկրի առաջին դեմքը, հնարավոր է, կհաստատվի խորհրդարանի կողմից։
ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին։ Նա հայտարարել է, որ Լապշինը պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում, ընթանում է դատական գործընթացի նախապատրաստական աշխատանք, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Թուրքիան կձգտի հասնել Կանադայից թուրք ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնմանը, եթե նա որոշի հեռանալ այդ երկիր, այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբը մարտի 2-ին հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսին:
«ՀՀ-ն արդեն ԵՏՄ անդամ է, մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում ինչ-որ նոր շրջան է ստեղծվում, որտեղ դեռ պարզ չէ, թե ինչ հեռանկարներ կարող են լինել: Կարող է նույնիսկ ՌԴ-ն շահագրգռված լինել այս հարաբերությունների ստեղծման համար»:
Շվեդիայի իշխանությունները որոշել են մասնակի վերականգնել ռազմական զորակոչը, որը չեղյալ էր հայտարարվել 2010թ.։ Այս մասին այսօր հայտնել է Շվեդիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Մարինետ Ռադեբոն։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի և «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ստեղծված «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: