
Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել է դպրոցական շենքի մեջ, կան զոհեր ու վիրավորներ

Երկու երեխաէ զոհվել, եւս 21-ը վիրավորվել այն բանից հետո, երբ Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել է տարրական դպրոցի շենքի մեջ:
Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ այդ պահին ընդամենը դասարանում կար 24 երեխա: Նրանցից հինգին, այդ թվում՝ լուրջ վնասվածքներ ստացած երկու հոգու, տեղափոխել են հիվանդանոցներ: Մնացած դպրոցականներին բժիշկները զննել են պատահարի վայրում:
Հեռուստաալիքը նշում է, որ ավտոմեքենայի ղեկին եղել է 52-ամյա մի կին, նրան բերել են հիվանդանոց՝ արյուն եւ մեզ վերցնելու անալիզների համար: Միջադեպի հետեւանքով նա չի տուժել: Նոր Հարավային Ուելսի նահանգի ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ շենքի վրա կատարված վրաերթը չեն համարում կանխամտածված գործողութուն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: