
Տեխասցի հրաձիգը եկեղեցու ծխականներին գնդակահարել է զոքանչի հետ կոնֆլիկտի պատճառով

Տեխասի բապտիստական եկեղեցում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած հրաձգության պատճառ կարող էր դառնալ կոնֆլիկտը Դեւին Քելլիի ընտանիքում, որն սպանդ սարքեց:
Այս մասին, ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, պատմել է Տեխասի հասարակական անվտանգության դեպարտամենտի ներկայացուցիչ Ֆրիմեն Մարտինը։ Նա հայտարարել է, թե զոքանչը, որը Սազեռլենդ Սփրինգսում կանոնավոր կերպով բապտիստական եկեղեցի էր հաճախում, Քելլիից սպառնալիքներ էր ստանում:
Նաեւ հաջողվել է պարզել, որ Քելլիի ընտանիքում բազմիցս սուր վեճեր են եղել, նա մի քանի անգամ ծեծել է կնոջն ու խորթ տղային: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ հրաձգության պատճառը համարում է Քելլիի «հոգեկանի հետ կապված խնդիրները»: Դեւին Քելլին նոյեմբերի 5-ի առավոտյան մտել է Տեխասի Սազեռլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցի եւ կրակել ծխականների վրա: Զոհվել է 26 մարդ, տուժածների թիվը հասնում է շուրջ երկու տասնյակի: