Նոր երկաթուղով բեռների առաջին խմբաքանակը Ղազախստանից հասել է թուրքական Մերսին. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ղազախստանից բեռների առաջին խմբաքանակը Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղով հասել է թուրքական Մերսին քաղաք: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությանը: ԲԹԿ երկաթուղին պաշտոնապես բացվել է հոկտեմբերի 30-ին:
Առաջին գնացքը Մերսին է տեղափոխել 600 տոննա հացահատիկով բեռնված 30 բեռնարկղ: Կարսից Մերսին 1258 կմ հեռավորությունը գնացքը հաղթահարել է 30 ժամում: Առայժմ բեռների տեղափոխումը այդ երկաթուղով կրում է փորձնական բնույթ: Փոխադրումների ինքնարժեքը, ենթակառուցվածքների արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել միայն որոշ ժամանակ անց:
Հայաստանը շրջանցող այդ երկաթուղին ունի 826 կիլոմետր երկարություն եւ միացնում է Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: