Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախագահը մեկ տարով երկարաձգեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մեկ տարով երկարաձգել Իրանի նկատմամբ ամերիկյան միակողմանի պատժամիջոցները, որոնք սահմանվել են 1979 թվականին: Այդ մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Դրանում ասված է, որ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները «չեն նորմալացել», եւ այս առնչությամբ Միացյալ Նահանգների ղեկավարը որոշում Է ընդունել «երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, որը 12170 կատարողական հրամանագրով հայտարարված է Իրանի նկատմամբ»:

1979 թվականի նոյեմբերի 4-ին արմատականորեն տրամադրված իսլամիստ ուսանողները, որոնք իրենց կոչում էին «Խոմեյնիի (Իսլամական հեղափոխության առաջնորդ) աշակերտներ», այն պատրվակով, թե դիվանագիտական ներկայացուցչությունը «լրտեսության եւ իրանի դեմ դավադրության որջ է», գրոհով գրավել էին ԱՄՆ-ի դեսպանության շենքը, զինաթափել պահակախմբին եւ գերի վերցրել տարբեր գնահատումներով 66-ից մինչեւ 90 մարդու: Պատանդառությունը հանգեցրեց ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման, որոնք մինչ օրս չեն վերականգնվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս