
Սիսիանի քաղաքապետը դիմել է դրսի գողականների օգնությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 5-ի ընտրություններից հաշված օրեր առաջ Սիսիանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարեն Համբարձումյանի ինքնաբացարկի դիմումը, ըստ տեղեկությունների, լուրջ հիմքեր է ունեցել։
Սիսիանի վերընտրված քաղաքապետ եւ ՀՀԿ-ի թեկնածու Արթուր Սարգսյանը դրսից գողականների է հրավիրել եւ Համբարձումյանին ստիպել դուրս գալ պայքարից։
Ի դեպ, Արտաշատում էլ, որտեղ ընդամենը 25 տոկոս մասնակցություն է գրանցվել, պարզվում է՝ մարդիկ քվեաթերթիկներում նշել են Արգամ Աբրահամյանի անունը։ Պաշտոնապես 77 անվավեր քվեաթերթիկ է գրանցվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: