Թուրքիայում նոր հիմնված «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտարարել է, որ 2019 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ մտադիր չեն համագործակցել որևէ այլ քաղաքական ուժի հետ:
Հունվարի 10-ին Ադրբեջանի Մասալլը շրջանի Հիշքադարա գյուղի գերեզմանոցում հուղարկավորել են այդ երկրի զինված ուժերի զինծառայող Շահմարով Ասիման Ֆիքրեթ օղլուին (Şahmarov Asiman Fikrət oğlu):
Կանադայի իշխանությունները կշարունակեն պաշտպանել կանանց՝ հղիության արհեստական ընդհատման իրավունքը:
Աստանայում արտակարգ դրություն է հայտարարվել եղանակային պայմանների կապակցությամբ:
«Կարծում եմ՝ դա պայմանավորված է գալիք ապրիլ ամսով, երբ Սերժ Սարգսյանը փորձելու է վերարտադրվել հերթական անգամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիին:
Թուրքիայում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Ֆիլիպ Կոսնետը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն:
Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան դեպքերից հետո հակամարտության կարգավորման գործում առկա փոքր վստահությունը խարխլվեց:
Լեհաստանի պաշտպանության նախարարության հանձնախումբը Տու-154Մ ինքնաթիռում պայթյունը համարել է Սմոլենսկի մերձակայքում 2010 թվականին տեղի ունեցած ավիաաղետի հիմնական պատճառը:
Կորեական թերակղզուն վերաբերող բոլոր հարցերը Սեուլը լուծելու է Միացյալ Նահանգների հետ փոխհամաձայնությամբ:
Ռուսաստանն իր պատվիրակությունը չի ուղարկի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջան:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին դիվանագիտական կարգավիճակ տրամադրելու Էկվադորի խնդրանքը:
ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանին դասել է ճանապարհորդությունների համար անվտանգ երկրների շարքին:
4,9 մագնիտուդով երկրաշարժ է հունվարի 11-ին տեղի ունեցել Իրանի արեւելքում:
Եվրամիության միջերկրածովյան երկրների (Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի) ղեկավարները, որոնք հունվարի 10-ին Իտալիայի մայրաքաղաքում հավաքվել էին գագաթնաժողովի, հանդես են եկել ԵՄ-ի ապագայի հարցի շուրջը Միության քաղաքացիների համաժողովրդական կոնսուլտացիաների անցկացման օգտին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր երկիրը կարող է վերադառնալ Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիր, որից նա դուրս է եկել 2017 թվականի ամռանը։
Ներգաղթի կարգավորումն ու ԱՄՆ-ի սահմանների պաշտպանությունը Թրամփի նախընտրական խոստումներն էին: Սակայն առանց դեմոկրատների, այդ խոստումները բարդ կլինի իրականացնել.
Նյու Յորքի իշխանությունները հայց են հարուցել աշխարհի հինգ խոշորագույն նավթընկերությունների դեմ՝ գլոբալ տաքացման հետեւանքներից քաղաքի պաշտպանության ջանքերի համար փոխհատուցում ստանալու նպատակով:
The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) տարածաշրջանային անվտանգության փորձագետ Էդուարդ Աբրահամյանը կազմել է ռազմական տեխնիկա ցանկ, որը Հայաստանը կգնի Ռուսաստանից ստացած ռազմական վարկով:
ԱՄՆ-ը դիմել է Իրանի իշխանություններին՝ պահանջելով ազատել երկրի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին։
Սիրիայի կառավարական զորքերն Իդլիբի նահանգում վերականգնել են վերահսկողությունը Աբու Դուհուր ավիաբազայի նկատմամբ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավային մասում սողանքների ու հեղեղումների հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի համար շատ ավելի լավ է համագործակցել Մոսկվայի հետ, քան թշնամություն անել նրա հետ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ կայացած շփումները՝ հույս հայտնելով, որ նրանց երկխոսությունը կբերի Կորեական թերակղզու միջուկազերծման:
«Փաստ» թերթին հայտնի է դարձել, որ Պաշտպանության նախարարությունից Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված կադրերը և ՊՆ-ում մնացած Դավիթ Տոնոյանի մտերիմները ջանասիրությամբ լոբբինգ են անում հանուն Դավիթ Տոնոյանի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հունվարի 10-ին Անթիլիասի Մայրավանքի իր գրասենյակում ընդունել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը:
Հարյուր կանանցից բաղկացած խումբը, այդ թվում՝ ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը, գերմանացի դերասանուհի Ինգրիդ Կավենը եւ ֆրանսիացի գրող Կատրին Միլլեն, բաց նամակում, որը հրապարակել է Monde թերթը, հանդես են եկել «տղամարդկանց նկատմամբ ատելության» ալիքի դեմ, որն առաջացել է սեռական ոտնձգությունների վերաբերալ նյութերի հրապարակումից հետո։