Բաժիններ՝

ԱՄՆ գործերի հավատարմատարը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն

Թուրքիայում Միացյալ Նահանգների գործերի հավատարմատար Ֆիլիպ Կոսնետը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ժամանակ թուրքական կողմն իր մտահոգությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) անդամներին:

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ էին կանչվել Ռուսաստանի և Իրանի դեսպանները կապված այն հարցի հետ, թե Սիրիայի կառավարական ուժերը խախտել են Իդլիբում հրադադարի պահպանման ռեժիմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս