Բաժիններ՝

«Կանադայի իշխանությունները կպաշտպանեն կանանց՝ աբորտի իրավունքը». Թրյուդո

Կանադայի իշխանությունները կշարունակեն պաշտպանել կանանց՝ հղիության արհեստական ընդհատման իրավունքը:

Հունվարի 10-ին այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ելույթ ունենալով Համիլթոնի (Օնտարիոյի նահանգ) քաղաքապետարանում։ «Կանայք շատ սերունդների ընթացքում պայքարել են իրենց մարմինն ինքնուրույն վերահսկելու իրավունքի համար, որպեսզի ընտրության հնարավորություն ունենան,- ասել է նա:- Իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունն իմ բուն էությունն է, Կանադայի միջուկը»:

Թրյուդոն ընդգծել է, որ ինքը կտրականապես հանդես է գալիս այն բոլոր «գործողությունների» դեմ, որոնք նպատակամղված են կանանց իրավունքների սահմնափակումներին»: Վարչապետը հավելել է, որ այն գործողությունները, որոնք նպատակ են դնում Կանադայում արգելել աբորտները, «չեն համապատասխանում (լիբերալ) կառավարության գծին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս