Հայաստանը ռուսական վարկով մարտական ուղղաթիռներ կգնի. Փորձագետ. haydzayn.am

The Central Asia-Caucasus Institute-ի (CACI) տարածաշրջանային անվտանգության փորձագետ Էդուարդ Աբրահամյանը կազմել է ռազմական տեխնիկա ցանկ, որը Հայաստանը կգնի Ռուսաստանից ստացած ռազմական վարկով:

«Հոկտեմբերի 6-ին Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է հայ-ռուսական 100 միլիոն դոլարի «պետական արտահանման վարկը»: Հոկտեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը թույլ կտա Երևանին Ռուսաստանի արտադրած զինատեսակներ ձեռքբերել «Ընդհանուր պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիրն» իրականացնելու համար:

haydzayn.am-ի փոխանցմամբ՝ սա Մոսկվայի կողմից տրամադրված երկրորդ ծրագրային ռազմական վարկն է Հայաստանին՝ 2015 թվականին համաձայնեցրած 200 միլիոն դոլարի վարկից հետո: Ռուսաստանի նոր վարկը նախատեսված է Երևանին թույլ տալ շարունակել 2011 թվականից ի վեր իրականացվող ռազմական տեխնիկայի հետևողական գնումները՝փորձելով թույլ չտալ Ադրբեջանին ռազմատեխնիկական գերակայություն հաստատել: Հայաստանն աշխատում է հնացած սարքավորումներից իր կախվածությունը վերացնելու ուղղությամբ:

Անկախությունից ի վեր Ռուսաստանի օգնությունն առանցքային է եղել ցամաքային ուժերի հին համակարգերի պահպանության համար՝ մշտապես տրամադրելով անհրաժեշտ պահեստամասեր և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև վերապատրաստելով տեխնիկներին: Այժմ ռազմատեխնիկայի համար տրամադրվող վարկերը թույլ կտան Հայաստանին վերափոխել հնացած սարքավորումները, և հետևաբար՝ դրանք Հայաստանի պաշտպանության քաղաքականության առաջնահերթություն են համարվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս