Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հրաժարվել են դիվանագիտական կարգավիճակ տրամադրել Ասանժին. Guardian

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին դիվանագիտական կարգավիճակ տրամադրելու Էկվադորի խնդրանքը:

Հունվարի 11-ին այս մասին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով Ֆորին օֆիսի մի ներկայացուցչի։ «Էկվադորի կառավարությունը վերջերս պարոն Ասանժին այստեղ՝ Մեծ Բրիտանիայում, դիվանագիտական կարգավիճակ տրամադրելու խնդրանք է ուղարկել:

Միացյալ Թագավորությունը հավանություն չի տվել սույն խնդրանքին եւ բանակցություններ չի վարում այդ հարցի շուրջը»,- մեջբերում է հրատարակությունը արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքը, ով հավելել է, որ հարավամերիկյան երկրի իշխանությունները գիտեն, որ Ասանժի համար սույն խնդրի լուծման միակ միջոցը դեսպանությունից հեռանալն է եւ դատարանի առաջ կանգնելը:

Ավելի վաղ El Universo-ն հայտնել է, որ Ասանժը, որն ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, ստացել է այդ հարավամերիկյան հանրապետության քաղաքացու ինքնության հավաստագիր: Էկվադորի արտգործնախարարությունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին ————— Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու «Ցեղասպանություն․ հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովին։ Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։ Նորին Սրբությունը ողջունեց Միքայել Հեզեմանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն և բարձր գնահատեց նրա գիտական վաստակը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայոց ցեղասպանության վավերագրերի ուսումնասիրությանը, քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանն ու հոգևոր արժեքների տարածմանը։ Վեհափառ Հայրապետը նաև տիար Հեզեմանին հրավիրեց բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի միաբանության և հոգևոր-կրթական հաստատությունների սաների համար։ Գերմանացի պատմաբանն իր գոհունակությունն արտահայտեց Հայաստան այցելելու հնարավորության առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով վերադառնալու Հայաստան և բանախոսություններով հանդես գալու Մայր Աթոռի գիտա-կրթական կառույցներում։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան ժամանակակից աշխարհում կրոնական ազատության և երկխոսության, համընդհանուր գործակցության ու ջանքերի մեկտեղման կարևորությանը՝ ի խնդիր համամարդկային բարօրության, խաղաղ ու արդար աշխարհի կերտման։