ԱՄՆ-ը Իրանից պահանջել է ազատել բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին
ԱՄՆ-ը դիմել է Իրանի իշխանություններին՝ պահանջելով ազատել երկրի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցներին։
«Միացյալ Նահանգները պահանջում է անհապաղ ազատել Իրանի բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ նրանց, ոքեր տուժել են վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ճնշման հետեւանքով»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը խորապես անհանգստացած է անցած շաբաթ խաղաղ ցույցերին մասնակցելու համար հազարավոր քաղաքացիների ձերբակալությունների վերաբերյալ հաղորդումներից: