ՌԴ-ի եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը Ազգային երկխոսության կոնգրեսի նախաշեմին, որը, ինչպես սպասվում է, անցկացվելու է Սոչիում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 11-ին քվեարկել է այլ պետությունների՝ ահաբեկչության մեջ կասկածվող բնակիչների հեռախոսազրույցների գաղտնալսում եւ էլեկտրոնային նամակագրության որսում իրականացնող ծրագրի գործողության ժամկետը վեց տարով երկարաձգելու օգտին։
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիկ Հանը հունվարի 12-ին հայտարարել է, որ հավանություն է տալիս Լոնդոն այցից հրաժարվելու Թրամփի որոշմանը, որտեղ նա պետք է մասնակցեր ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությանը:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հունվարի 10-ին մասնակցեց Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի կողմից կազմակերպած երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պատվին տրվող ամենամյա ընդունելությանը:
Հաիթիի կառավարությունը «խստիվ դատապարտում է» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները հաիթցի միգրանտների վերաբերյալ եւ պաշտոնական բացատրություն է պահանջում ամերիկյան կողմից:
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շարունակելու է աջակցել ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիայի ջանքերին:
ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) դաշինքը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ նախնական փոխհամաձայնության է հասել կառավարող կոալիցիա ձեւավորելու շուրջ:
Լիբանանի տարածքում շիաների «Հըզբոլլահ» շարժման դեմ ռազմական ուժի օգտագործման Իսրայելի ցանկացած փորձ նպատակին չի հասնի եւ կլինի հակարդյունավետ քայլ:
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի կողմից Թուրքիան անվտանգության տեսանկյունից 3-րդ կարգի երկրների շարքում դասելու փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Անկարային:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել երկարացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Սանտա Բարբարայի օկրուգի իշխանությունները հունվարի 11-ի երեկոյան պարտադիր տարահանում են հայտարարել Մոնթեսիթո քաղաքի բնակիչների համար՝ տեղատարափ անձրեւների հարուցած սելավային հոսքերի եւ հեղեղումների պատճառով:
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը հունվարի 12-ին երկրաշուրջ ուղեծիր է դուրս բերել 31 արբանյակ։
ԿԺԴՀ-ն դժվարություններ չի կրի նույնիսկ եթե «թշնամիները պատժամիջոցներ սահմանեն տասը եւ հարյուր տարով»:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն Անկարայի արդարադատության պալատում ցուցմունք է տվել դատախազին այն հայտարարության առնչությամբ, համաձայն որի Եվրոպայում Թուրքիայից հաստատված անձանց, այդ թվում և ալևիների ու հայերի դեմ մահափորձեր են նախապատրաստվում:
Մեծ Բրիտանիայի ֆինանսական հատվածը եւ դրա աշխատատեղերը գերակայություն են Եվրամիության հետ Brexit-ի շուրջը բանակցություններում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոնգրեսականների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Միացյալ Նահանգներին հարկավոր չեն միգրանտներ «կեղտոտ ծայրագավառներից»:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունը զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին, որ Թուրքիան, Սուդանը, Վենեսուելան և մի շարք այլ երկրներ ներառվել են անվտանգության տեսանկյունից 3-րդ աստիճանի ռիսկային գոտու մեջ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկում է փետրվարին պլանավորված իր այցը Մեծ Բրիտանիա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաշտ է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ եւ չի սպասում, որ նա շուտով կթողնի իր պաշտոնը:
Նիիգատա քաղաքից Նագաոկու մեկնող եւ սաստիկ ձյան պատճառով ճանապարհին մնացած գնացքի մի քանի հարյուր ուղեւորներ լույս հունվարի 12-ի ամբողջ գիշերն անցկացրել են վագոններում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը քննարկել են «Իրանի ապակայունացնող գործունեությունը»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ կզարմանա, եթե հունվարի 12-ին կայնալիք բուժզննությունն իր մոտ առողջության հետ կապված ինչ-որ խնդիր հայտնաբերի։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփին հայտարարել է Իրանի հետ միջուկային պայմանագրի խստիվ կատարման հանձնառության մասին:
«Լրագրողների պաշտպանության միջազգային հանձնաժողովը» «մրցանակներ» է սահմանել լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրած երկրների ղեկավարներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը, ենթադրաբար, լավ հարաբերություններ ունի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը ԱԺ վերջին ընտրություններին մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ: Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը միայն ՊԵԿ կառույց է հիշեցնում:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանրային եւ փորձագիտական ուշադրության առանցքում հայտնվեցին ոչ թե գնաճի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունները, այլ նրա խոսքը՝ «տարվա երկրորդ կեսին» սոցիալական հատկացումները ավելացնելու մասին:
Թուրքական դատարանը հայտնի լրագրող Ահմեթ Ալթանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին վիրավորելու համար պարտավորեցրել է 7000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Քննչական կոմիտեն, որը հիշեցնենք, ղեկավարում է երկարամյա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, հունվարի 11-ին հայտարարություն էր տարածել Հայաստանում հանրային աղմկոտ ուշադրության կենտրոնում հայտնված խնդրի վերաբերյալ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ մամուլի տեղեկությունների՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը պաշտոնը լքելուց հետո նշանակվելու է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: