Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու դուստրը՝ Շառլոտան, առաջին անգամ մանկապարտեզ է գնացել:
ՄԱԿ-ը պլանավորում է ենթադրաբար 2021 թվականին իրականացնել անօդաչու տիեզերանավի առաջին ինքնուրույն արձակումը դրա մշակողի՝ Sierra Nevada ամերիկյան վենչուրային ընկերության հետ համագործակցությամբ:
«ԱՄՆ-ի այս քաղաքականության նպատակը, որի թիրախը ռուսական ռազմաարդյունաբերական համալիրն է, հենց այս համալիրի հնարավորությունները սահմանափակելն է, Ռուսաստանին զենքի շուկայից դուրս մղելը»:
Ճապոնիայում նշել են պետական տոներից մեկը՝ Չափահասության օրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին բացել է իր նախընտրական շտաբը:
Չինաստանը Airbus-ին 184 ինքնաթիռ կպատվիրի իր 13 ավիաընկերությունների համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Նյու-Յորքում ներգրավված թուրք քաղաքացիների դատավարությունը «քաղաքական հեղաշրջման փորձ է»:
Արցախն իրական ժողովրդավարություն է, որի նմանը չկա տարածաշրջանում:
Ավիացիոն, տիեզերական եւ ռազմական տեխնիկա արտադրող Boeing ամերիկյան կոնցեռնը 763 ինքնաթիռ է մատակարարել իր պատվիրատուներին, ինչը մեկով ավելի է, քան ռեկորդային 2015 թվականին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հույս են հայտնել, որ միջկորեական երկխոսությունը կարող է հանգեցնել նաև Վաշինգտոնը և Փհենյանի միջև թերակղզու միջուկային զենքից ազատման վերաբերյալ բանակցությունների:
Իսրայելցի ականավոր գիտնական Յաիր Աուրոնը 2017 թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնապես դիմել է Իսրայելի արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով բոլոր ներքին փաստաթղթերը այն համաձայնագրերի և պարտավորությունների վերաբերյալ, որոնք Իսրայելի պետությունը ստանձնել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում:
Տապի հզորագույն ալիքները, որոնք այս շաբաթ ճարակել են Ավստրալիան, սկսել են սպանել հարյուրավոր եւ հազարավոր չղջիկների՝ հարուցելով դրանց ուղեղի եւ կենսականորեն կարեւոր այլ օրգանների գերտաքացում:
Ադրբեջանը յուրաքանչյուր շնչի հաշվով առողջապահական նպատակներով բյուջեից առանձնացվող ծախսերի չափով հայտնվել է աշխարհում ամենավատ ցուցանիշներ ունեցող 10 երկրների շարքում:
Թեհրանը պատրաստ է արագացնել ուրանի հարստացումը, եթե Վաշինգտոնը խախտի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը:
Հունվարի 9-ին կյանքի 96-րդ տարում մահացել է իտալական Դիմադրության շարժման մասնակից Ամոս Մեսորին, որն Իվրեա քաղաքը փրկել է դաշնակիցների ռմբակոծությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման և դրա հետևանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով:
Հյուսիսային Կարոլինայի (ԱՄՆ) Shallotte River Swamp Park ազգային բնայգում մի քանի ալիգատորներ սառել-մնացել են սառույցի մեջ անոմալ ցուրտ եղանակի պատճառով:
Բանկին ունեցած պարտքերի պատճառով Ադրբեջանի Մասալիի շրջանի Շարաֆ գյուղի բնակիչ Ռագիֆ Զեյնալովն ինքնահրկիզվել է շրջանային դատարանի շենքի առջև:
Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար Գագիկ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 2018 թվականի ապրիլից հետո պետք է շարունակեն իրենց գործունեությունը երկրի ղեկավար կազմում: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ խոսելով քաղաքական դաշտի հետագա զարգացումների մասին:
Թուրքիայի ոստիկանությունը գյուլենականության մեղադրանքով ձերբակալել է 22 գործող զինվորականի:
Դանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը և Դանիայի Թագավորության մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը հունվարի 9-ին հանդիպում են ունեցել:
Պաշտոնական Անկարան հրաժարվում է մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության առաջիկա համագումարին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի Սոչի քաղաքում:
Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշի նահանգում, որտեղ շուրջ 200 մլն մարդ է ապրում, անցած օրվա ընթացքում ավելի քան 40 մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով:
Վրաստանի Փոթիի նավահանգիստը հունվարի 9-ից փակ է փոթորկի պատճառով, որը մոլեգնում է երկրի սեւծովյան ափին:
«Մի մոռացեք՝ մենք այսօր հաղթող կողմ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանն ստեղծել է փոքր բանակ՝ աշխարհում խոշորագույն Blackwater մասնավոր զինվորական ընկերության համանմանությամբ:
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը համաձայնության է եկել «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցության հետ, որ դեկտեմբերի 21-ի խորհրդարանական ընտրություններից հետո կփորձի ստանձնել տարածաշրջանի ղեկավարի իր պաշտոնը։
Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Խուրամ Դասթգիր Խանը հունվարի 9-ին հայտարարել է, որ Պակիստանը կասեցրել է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը պաշտպանության եւ հետախուզության բնագավառում Իսլամաբադին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը սառեցնելու Վաշինգտոնի որոշումից հետո։