Գերմանիայի Վայդենթալ քաղաքում տեղի է ունեցել սուրբծննդյան տոնածառերի նետման ավանդական ամենամյա առաջնությունը։
Դեռևս անցած տարվա ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագիր էր ներկայացրել, առաջարկելով ԱՄՆ-ի բոլոր ափամերձ տարածքները վարձակալության տրամադրել հորատման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է «տարվա ամենաանազնիվ ու ծախու ԶԼՄ-ների» մրցանակների շնորհումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունվարի 8-ին:
«Այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք, որևէ փոփոխություն չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր, քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրազը՝ խոսելով իր և իր ընկերների նկատմամբ հարուցված քրեական գործի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր օրն ավելի ուշ է սկսում, քան նախագահության առաջին օրերին, ավելի քիչ հանդիպումներ է անցկացնում, ավելի շատ ժամանակ է հատկացնում հեռուստացույց դիտելուն, Twitter-ում հաղորդագրությունների հրապարակմանը եւ հեռախոսազանգերին:
Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը դրական չի արձագանքում ՀՀ Նախագահի մոտ Ազգային ժողովի խորհրդի մասնակցությամբ խորհրդակցությանը չմասնակցելու վերաբերյալ խորհրդարանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչին:
«2017թ․-ը եզրափակում ենք նոր ռեկորդով․ տարվա ընթացքում Վրաստան է այցելել 7 մլն 400 հազար միջազգային այցելու, տարվա եկամուտը անցնում է 2 մլրդ-ի շեմը»։
Եվրամիությունը պատրաստվում է այն հնարավոր սցենարին, որի դեպքում Լոնդոնը եւ Բրյուսելը չեն կարողանա համաձայնության գալ հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ:
Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարչապետ Մատեուշ Մորավեցկու առաջարկությամբ պաշտոնաթող է արել մի քանի նախարարների, որոնց թվում են՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Անտոնի Մաչերեւիչը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Հարավային Կալիֆոռնիայի շուրջ 21 հազար բնակիչներ են տարհանվել վերահաս տեղատարափների պատճառով, որոնք սպառնում են սելավահոսքերով ու հեղեղումներով:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները նախորդ ամիս այցելել են ադրբեջանական սահմանն անցած և գերի ընկած Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին:
Թուրքիայում շարունակվող հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այդ երկրում բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձեի մասին տեղեկատվության վրա:
Փարիզի դատախազությունը արտադրության մեջ անբարեխիղճ պրակտիկայի կապակցությամբ հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի շուրջը ծավալված սկանդալից հետո, որը խոստովանել է, որ կանխամտածված դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքը:
Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան Երեխաների պաշտպանության օրվան նվիրված մամուլի ասուլիս է բերել իր ստվարաթղթե պատկերաքանդակը, որպեսզի խուսափի լրագրողների հետ շփումից:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից եւ հիմնադիրներից մեկը՝ Իմադ ալ Ալյամին, հիվանդանոց է տեղափոխվել գլխի հրազենային վիրավորումով:
«Հայաստանում ներքին շուկայի սպառողները բավականին մեծ գումար վճարում են արհեստական կամ կոռուպցիոն ծախսերի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Շուրջ 3,7 հազար մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք 2017 թվականի վերջից Իրանի տարբեր քաղաքներում անցկացվել են մի քանի օրվա ընթացքում:
ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացրել է 2017 թվականի հարկաբյուջետային քաղաքականության իրականացման արդյունքները, ինչպես նաև դեռևս 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ քաղաքականության հիմքում դրված առանցքային սկզբունքներն ու մոտեցումները, ակնկալվող արդյունքները:
«Սոցիալական բնույթի բողոքի ակցիաները քաղաքական երանգներ ստացան: Այս ամենը ցույց են տալիս, որ առկա են համակարգային լուրջ խնդիրներ»,- ասաց իրանագետը:
Իտալիայի եւ Գերմանիայի ոստիկանությունը շուրջ 200 մարդ է ձերբակալել Նդրանգետա կալաբրիական մաֆիական խմբավորման դեմ համատեղ գործողության շրջանակներում:
ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են վերականգնել թեժ գիծը զինվորականների միջեւ:
Պետությունն ավելի քան 39,1 միլիոն լարի (ավելի քան 15,1 միլիոն դոլար) կհատկացնի 2018 թվականին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների համար:
Ստամբուլի Թուզլա շրջանի նավաշինարանում խոշոր հրդեհ է բռնկվել:
Կորեայի Հանրապետությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել ԿԺԴՀ-ի նկատմամբ մի շարք պատժամիջոցային դրույթների գործողությունը, եթե դա պահանջվի Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին Փենյանի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար:
«2018թ. ոչ մի հրաշալի բան չեմ սպասում, բայց սարսափելի բան էլ չեմ սպասում։ Ամենակարևոր բանը, որ տեղի կունենա, Իրանի հետ համագործակցությունն է՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու միջոցով։ Դա կարևոր է, որովհետև երկկողմանի ֆորմատը գրեթե ամբողջությամբ ընտրված է, արված է այն, ինչ հնարավոր էր անել։ Հաշվի առնելով այն, որ Իրանը շատ ուժեղ պաշտպանում է իր ներքին շուկան, տնտեսության մեջ ևս հնարավոր ամեն բան արվել է»;
Թուրքիայի գործող և նախկին նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Աբդուլլահ Գյուլի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հունվարի 7-ին ձեռնամուխ են եղել Անգլիայի հյուսիսային մասի ինդուստրիալ շրջանների կանաչապատման պլանի իրագործմանը նոր «Հյուսիսային անտառի» ստեղծման միջոցով, որը բաղկացած կլինի 50 միլիոն ծառից:
Հունվարի 9-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Ջերմիսթոն բնակավայրի մերձակայքում, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ խոշորագույն քաղաքից ոչ հեռու: