Բաժիններ՝

Ռուսաստանը հրաժարվել է պատվիրակություն ուղարկել ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջան

Ռուսաստանն իր պատվիրակությունը չի ուղարկի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջան: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը:

Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է ԵԽԽՎ-ի կանոնակարգում խտրականությունից ազգային պատվիրակությունների իրավունքների պաշտպանության մասին ուղղումների բացակայության պատճառով, ինչը պնդում է Մոսկվան:

«Լիագումար ձեւաչափով ԵԽԽՎ-ի աշխատանքից ձեռնպահ մնալու Ռուսաստանի որոշումը ուժի մեջ է մնում մինչեւ կանոնակարգի փոփոխման պահը»,-հայտարարել է քաղաքական գործիչը, հավելելով, որ Մոսկվան կշարունակի փորձել համոզելու ԵԽԽՎ-ի անդամներին, որ ցանկացած խտրականություն ամենից առաջ վնաս է հասցնում բուն կազմակերպությանը:

2017 թվականի հունիսի 30-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդին ծանուցել էր 2017 թվականի համար անդամավճարի սառեցման մասին մինչեւ ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակության լիազորությունների վերականգնումը: Նրան ձայնի իրավունքից զրկել եւ ղեկավար բոլոր մարմիններից բացառել են 2014 թվականի ապրիլին Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս