«Այսօր քննարկվում է, թե Ադրբեջանի նախագահ կընտրվի Իլհամ Ալիև՞ը, թե՞ նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, որը մեծ հեղինակություն և թափ է հավաքում երկրի ներսում»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։
Կալիֆորնիայում շուրջ մեկ ամիս շարունակվող և նահանգի պատմության մեջ ամենախոշորը համարվող «Թոմաս» անվանումը ստացած հրդեհը հունվարի 12-ին հաջողվել է ամբողջությամբ մեկուսացնել:
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա եւ իրենից մեծ գումար հափշտակել:
Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի իշխանությունները պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին նվիրված երեկո են կազմակերպել, որին ներկա է եղել նաև Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Բրիտանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրում H5N6 թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել:
Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը խիստ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրող Աֆղան Մուխթարլիին 6 տարով ազատազրկելու առնչությամբ:
Ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ԱՄՆ պետդեպարտամենտի հունվարի 10-ին տարածած հայտարարությանը, որում, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԱՄՆ-ը ուղղորդում էր իր քաղաքացիներին, թե որ երկրներ այցելել՝ բաժանելով երկրները 4 կատեգորիաների։
Հունվարի 12-ի լույս գիշերը Ադրբեջանի Տերտերի (Թարթառ) շրջանի ուղղությամբ սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մամմադով Սենան Հիդայաթ օղլուն (Məmmədov Sənan Hidayət oğlunu)։
Կալիֆորնիայում հորդառատ անձրևների և սողանքների հետևանքով մահացել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու է իրադրությունը Սիրիայում և Եմենում:
Վենեսուելայի Մերիդա նահանգում ուտելիքի պակասի հետևանքով տեղի ունեցող կողոպուտների և բողոքի ցույցերի արդյունքում մահացել է առնվազն չորս մարդ:
2018-ին Լեռնային Ղարաբաղում լայնածավալ պատերազմական գործողություններ չեն լինի, կարծում են ամերիկյան վերլուծաբանները:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան պաշտոնապես զրկվել է պատգամավորական մանդատից:
«Առավոտ» թերթը գրում է. «Առավոտ»-ը ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ ՀՅԴ-ում խանդո՞վ կվերաբերվեն եթե «Ծառուկյան» դաշինքը եւս համալրի կոալիցիայի շարքերը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Այդ քաղաքական բնույթի հարցին կպատասխանեի, եթե լինեի պառլամենտի անդամ»։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը Ազերկոսմոսի հետ պետական նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է զարգացնել Երկիր մոլորակի մակերևույթին տիեզերքից հետևելու հնարավորությունները:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձեւաչափով երեկ Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հադիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկեր է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ: Այս ընթացքում մամուլում, որպես ԱԺ հաջորդ նախագահի թեկնածու, շրջանառության մեջ է դրվել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի անունը:
25-ից բարձր տարիքի կանայք կկարողանան տուրիստական այցագիր ստանալ եւ Սաուդյան Արաբիա ուղեւորվել առանց ուղեկցության:
ԱՄՆ-ի Օհայոյի բնակիչ Ֆիլիպ Դուրաչինսկին 13 տարի վարակված համակարգիչների միջոցով հետեւել է հազարավոր մարդկանց, ինչպես նաեւ օգտվել է լրտեսման ծրագրից:
«ԵԱՀԿ-ում Իտալիան առաջնորդվելու է ԵՄ առաջնահերթություններով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններին:
Աշխարհի ցամաքային հատվածի մոտ մեկ քառորդի վրա կլիման նշանակալիորեն ավելի չորային կլինի եկող մի քանի տասնամյակների ընթացքում։
Ա. Բադալյանի խոսքով՝ Հայաստանի հասարակությունը սոցիալական թեմաներով գրեթե երբեք ոտքի չի ելել և փողոցային պայքար չի մղել: Ըստ նրա՝ միակ պայքարը, որ մարդիկ մղել են, քաղաքական պայքարն է եղել:
ՄԱԿ-ը ձգտելու է միջազգային դոնորներից հասնել 3,5 մլրդ դոլարի հատկացման, որն անհրաժեշտ է 2018 թվականին Սիրիայի 13 մլն բնակիչների օգնություն ցուցաբերելու համար:
Սիրիայի մայրաքաղաքում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը:
Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ռամուշ Հարադինայը եւ նրա կինը՝ Անիտան, Ալբանիայի քաղաքացիների անձնագրեր են ստացել:
Բաքվի շրջանային դատարանում հունվարի 12-ին տեղի է ունեցել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, մարդու իրավունքների պաշտպան Աֆղան Մուխտարլըի դատավարությունը:
Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որևէ պատճառ չի տեսնում իշխող Հանրապետական կուսակցության հետ ընդհանուր նպատակներից հրաժարվելու կամ շեղվելու համար:
Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հերթական անգամ սրվում են եւ հերթական անգամ՝ Սիրիայի շուրջ հակասությունների հետեւանքով:
Թուրքիայի բնակչության գրեթե 40 տոկոսը վարձով է ապրում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Aydınlık» թերթի կայքը։
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարությունը մշակել է բանակն ավելի քան 14 հազար մարդով կրճատելու պլաններ:
«Եթե իշխանությունը կամք դրսևորի, այդ քրեական աշխարհը 1-2 օրվա ընթացքում ուղղակի կվերանա, ինչպես դա ժամանակին՝ 90-ականներին, արվեց Վանո Սիրադեղյանի կողմից»։