Բաժիններ՝

Լեհաստանը հայտարարել է, որ Կաչինսկու ինքնաթիռի կործանման պատճառը եղել է պայթյունը

Լեհաստանի պաշտպանության նախարարության հանձնախումբը Տու-154Մ ինքնաթիռում պայթյունը համարել է Սմոլենսկի մերձակայքում 2010 թվականին տեղի ունեցած ավիաաղետի հիմնական պատճառը:

Այդ մասին ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հանձանախումբը հանգել է այն եզրակացության, որ օդանավի ձախ թեւը ավերվել է ներսի պայթյունից, որ պայթյունի աղբյուրները եղել են մի քանիսը, որ ծառը, որը հայտնվել է ինքնաթիռի ճանապարհին, ձախ թեւի նախնական ավերման պատճառ չի եղել:

Կաչինսկու ինքնաթիռը Սմոլենսկի մերձակայքում կործանվել է 2010 թվականի ապրիլի 10-ին: Ինքնաթիռում գտնվող բոլոր 96 մարդիկ զոհվել են: Կաչինսկին սգո միջոցառումների էր մեկնել Կատին, որտեղ թաղված են 1940 թվականին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից գնդակահարված լեհ զինծառայողները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս