Միջերկրածովյան եվրոպական երկրները կարևորել են ԵՄ-ի ապագայի համաժողովրդական քննարկումները
Եվրամիության միջերկրածովյան երկրների (Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Կիպրոսի, Մալթայի, Պորտուգալիայի եւ Ֆրանսիայի) ղեկավարները, որոնք հունվարի 10-ին Իտալիայի մայրաքաղաքում հավաքվել էին գագաթնաժողովի, հանդես են եկել ԵՄ-ի ապագայի հարցի շուրջը Միության քաղաքացիների համաժողովրդական կոնսուլտացիաների անցկացման օգտին։
Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, համապատասխան առաջարկությունը բովանդակում է ամփոփիչ փաստաթուղթը, որն ընդունվել է հանդիպման արդյունքներով: Գործալությունը նաեւ նշում է, որ գաղափարը պատկանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի ընտրություններում ազգամիջյան նախընտրական ցուցակների վերաբերյալ առաջարկությունը:
Այս նախաձեռնությունը նույնպես հավանության է արաժանացել միջերկրածովյան եվրոպացի գործընկերների կողմից: «Մենք բոլորս համաձայն ենք, որ քաղաքացիների հետ (այդ) կոնսուլտացիաներն անհրաժեշտ են՝ զարգացման ավելի արդյունավետ ռազմավարություններ մշակելու եւ Եվրոպայի համար ավելի մեծ ժողովրդավարություն երաշխավորելու նպատակով»,- ասել է Մակրոնը հանդիպման ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: