Բաժիններ՝

Ձնահողմի պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարված

Աստանայում արտակարգ դրություն է հայտարարվել եղանակային պայմանների կապակցությամբ: Այդ մասին հայտնել է քաղաքի ակիմ (վարչակազմի ղեկավար) Ասեթ Իսեկեշեւը:

«Անբարենպաստ եղանակային պայմանների կապակցությամբ քաղաքապետարանի կողմից հայտարարվել է արտակարգ դրություն»,- հունվարի 11-ին գրել է նա Facebook-ի իր էջում: Աստանայում լույս հունվարի 11-ի գիշերվանից մոլեգնում է ձնահողմը. չեղարկվել են պարապմունքները դպրոցների սովորողների եւ քոլեջների 1-2-րդ կուրսի ուսանողների համար:

Անբարենպաստ եղանակի պատճառով ժամանակավորապես փակվել է Աստանայի միջազգային օդանավակայանը: Քաղաքից ձգվող ճանապարհները բոլոր ուղղություններով փակ են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031